Բավ է պառակտվել
25-10-2016 11:01

Հոլիվուդի փառքի ծառուղիում կբացվի Շառլ Ազնավուրի աստղը

Աշխարհին ավելի քան 1200 ստեղծագործություն տված երգիչը չէր կարող նման պատվի չարժանանալ։

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր անունով աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղիում։  Աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին։ Քալիֆորնիա նահանգի սենատի պատգամավոր Քեւին դե Լեոնը նույնպես ներկա կլինի այս նշանակալից իրադարձությանը։

Տաղանդավոր երաժշտի աստղը կտեղադրվի «Pantages» թատերասարհի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։