Բավ է պառակտվել
22-05-2019 21:20

Կաննի կինոփառատոնում ներկայացվել է ֆիլմ Շարլ Ազնավուրի մասին

Այս օրերին Ֆրանսիայի Լազուրե ափին ընթացող Կաննի կինոփառատոնում ներկայացվել է լեգենդար ֆրանսիացի շանսոնյե Շարլ Ազնավուրի կյանքին նվիրված վավերագրական ֆիլմ։ “Շարլ․հատուկ հայացք” կինոժապավենի շնորհանդեսը կայացել է ռուսական տաղավարում, որը փառատոնի տարածքում բացել էր “Ռոսկինոն”։

Ֆիլմի պրոդյուսերներն են Շարլ Դե Մոն, Միշա Ազնավուրը և Սերգեյ Սարկիսովը, իսկ ռեժիսորը Մարկ դի Դոմենիկոն է։ Հյուրերին և լրագրողներին ցուցադրվել են տեսակադրեր, որոնք մաեստրոն նկարահանել է իր հյուրախաղերի, ճամփորդությունների, արտիստների և իրեն հարազատ մարդկանց հետ շփման ընթացքում:

“Ռոսկինո”-ի մամլո ծառայությունում նշել են, որ “քչերին Էր հայտնի ֆրանսացի լեգենդար շանսոնիեի այս հրապուրանքի մասին. Ազնավուրը բառացիորեն չԷր բաժանվում տեսախցիկից՝ նկարահանելով իրեն, իր մերձավորներին, լեգենդար արտիստների հետ զրույցներ”: “Ազնավուրի ընտանիքի արխիվից Էքսկլյուզիվ նյութն ավելի վաղ ներկայացված չի եղել հանրությանը»,-նշել են «Ռոսկինո»-ում:

Ֆիլմի համար երաժշտությունն ընտրվել է 50-ականներից մինչ այժմ արված ձայնագրություններից։ Կինոնկարում տեղ են գտել Ազնավուրի ինչպես կուլտային երգերը, այնպես Էլ լայն հանրությանը քիչ հայտնի ստեղծագործություններ: “Ազնավուրի կյանքի տարբեր պահերի, նրա ստեղծագործությունների ու երգերի հետ կապված ֆիլմը ռոմանտիկ բնույթ Է կրում,- նշել են «Ռոսկինո»-ում:- Դա վեպ Է կյանքի, մանկության, ճանապարհորդությունների, հանդիպումների, անհաջողությունների, հաջողությունների, ուրախությունների, թախծի, վախերի, արիության ու, առաջին հերթին՝սիրո մասին”։

Ֆրանսիական երգի դեսպանը

Շարլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում, հայ գաղթականների ընտանիքում։ Նա առաջին անգամ հանդիսատեսի առաջ ելույթ է ունեցել 9 տարեկան հասակում։ Էդիտ Պիաֆի հետ հանդիպումը հանդիսացել է նրա երաժշտական կարիերայի խթան, նրանց ընկերական հարաբերությունները շարունակվել են մինչև երգչուհու մահը։

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում երգիչը համերգներով ելույթ է ունեցել 90 երկրում՝ յուրահատուկ ռեկորդ սահմանելով երաժիշտների շրջանում։ Նա աշխարհում ճանաչվել է որպես ֆրանսիական երգի դեսպան։ Նրա ձայնագրությունների ալբոմները տարածվել են ավելի քան 180 միլիոն օրինակով:

Արտիստը միշտ առանձնակի ջերմությամբ է արտահայտվել ռուսական մշակույթի մասին, բազմիցս իր սերն է խոստովանել ռուս հանդիսատեսին։

”Ռուսաստանում գտնվելիս, ես երբեք ինձ արտերկրում չեմ զգում, կարծես իմ տանը լինեմ”,-ասում էր նա։

ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում նա պատմել է, որ ընտանիքում դաստիարակվել է ռուսական մշակույթի միջավայրում։ Երիտասարդ տարիներին հաճախ լսել է Ալեքսանդր Վերտինսկու ձայնագրությունները, ռուսական ռոմանսներ։

Ազնավուրը ավելի քան 1300 երգի համահեղինակ է։ Աշխարհով մեկ վաճառվել է Ազնավուրի շուրջ 180մլն․ձայնագրություն։ Նա նաև նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում։ Ազնավուրը մահացել է 2018թ․ հոկտեմբերին 94 տարեկան հասակում։