Բավ է պառակտվել
11-08-2023 13:32

Սնուփ Դոգի համերգի համար Կառավարությունը 6 մլն դոլար հատկացրեց

Հայտնի ռեփեր Snoop Dogg-ի երևանյան համերգի համար պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 11-ի նիստի օրակարգում։

«Պահանջվող գումարը կկազմի 2,318,596.8 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Snoop Dogg-ի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը», - նշվում է հիմնավորման մեջ:

Նշվում է, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր: Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրին կմասնակցի 20000-25000 մարդ:

«Կառավարության աջակցության շնորհիվ տոմսերը կվաճառվեն բավականին մատչելի գներով, ինչը թույլ կտա ներգրավել հասարակության ավելի լայն շերտեր։ Շահառուների թվում կընդգրկվեն նաև սոցիալապես խոցելի խմբերը», - ասվում է հիմնավորման մեջ:

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ համերգն անվճար կազմակերպելու պարագայում մշակութային զբոսաշրջության սիրահարների մասնակցությունը միջոցառմանը կարող է նվազել, պայմանավորված այն հանգամանքով, որ վերջիններս չեն ունենա նախապես ամրագրված տեղեր: Բացի այդ, անվճար համերգներից հրաժարվում են նաև արտիստները, որոշ դեպքերում՝ բարձր հոնորար են պահանջում։ Անվճար համերգներ անցկացնելու մոտեցումը արժեզրկում է տոմս գնելու գաղափարը, ինչը խոչընդոտում է զվարճանքի և մեգահամերգների բիզնեսի ոլորտի կայացմանը։

«Հարկ ենք համարում նշել, որ հարևան Վրաստանում նմանօրինակ համերգները իրականացվում են բացառապես տոմսերի վաճառքի մոդելով և տոմսերից գոյացած շահույթը մնում է միայն կազմակերպչին: Եթե նման ձևաչափը Հայաստանում չկիրառվի, ապա մեր երկիրը այս դաշտում չի կարողանա մրցակցել Վրաստանի հետ և դուրս կմնա նշյալ գործընթացներից», - նշվում է փաստաթղթում:

Համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։

Կոմիտասի կենսագրությունը
Երևանում կանգնեցվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի 100-ամյակի հուշարձանը.
Մենք նախատեսում ենք երեք տարում ավելի շատ դպրոց կառուցել Հայաստանում, քան նախորդ 25 տարիներին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վատիկանի ներկայացուցիչներին
Քևին Սփեյսին երևանյան հանրության հետ խոսել է դերասանության մասին՝ քաղաքականությունը դուրս թողնելով հավասարումից