Բավ է պառակտվել
01-05-2015 11:43

Կուբանում բացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան (լուսանկարներ)

Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Բելորեչենսկ քաղաքում՝ ապագա Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու տարածքում կայացել է հուշարձանի բացում։

Հուշակոթողն իրենից ներկայացնում է նորածին երեխան ձեռքին ողբացող կնոջ կերպար, ով դիմում է Աստծուն, որ այլևս երբեք և ոչ մի տեղ նման ողբերգություն չկրկնվի։ Տեղադրվել է նաև 2 կիսանդրի՝ գեներալ Անդրանիկ Օզանյանի և ֆելդմարշալ Իվան Պասկևիչի։