«Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթը հյուրընկալող Ստոկհոլմում մայիսի 6-ին կայացել է մասնակից երկրների մի շարք ներկայացուցիչների 2-րդ գլխավոր փորձը` առաջին կիսաեզրափակիչից առաջ:
Ընդհանուր առմամբ, մայիսի 6-ին ելույթ է ունեցել 18 երկիր` այդ թվում նաև Հայաստանը: Այնուհետև wiwibloggs.com-ը քվեարկություն է անցկացրել` պարզելու համար կայացած փորձի լավագույն ելույթը: Քվեարկությանը մասնակցել է 8.341 մարդ, որոնց տված ձայների արդյունքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: Նրա օգտին է քվեարկել 2.428 մարդ: Մեր ներկայացուցչին հաջորդում է Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը` 1.021 ձայն ցուցանիշով: Մինչդեռ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան 144 ձայն ցուցանիշով դուրս է մնացել լավագույն 10-յակից` հայտնվելով 13-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 42 երկիր: Առաջին և 2-րդ կիսաեզրափակիչները կայանալու են մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին:
Բավ է պառակտվել