Բավ է պառակտվել
22-05-2014 11:54

Նախագահը Լին Դուրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել երգչուհու հարազատներին, գործընկերներին և մերձավորներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

«Խոր ցավով տեղեկացա մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան մասին:

Լիոնում ծնված, Ֆրանսիայի լավագույն երաժշտանոցներում ուսանած, Փարիզի օպերային թատրոնում և աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած երգչուհին, իր արմատներին հավատարիմ, ելույթներ է ունեցել նաև մայր հայրենիքում, բարեգործական համերգներով սատարել Հայաստանին և Արցախին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: