Բավ է պառակտվել
23-10-2021 18:46

Արշիլ Գորկու նոր կտավ է հայտնաբերվել

Հայտնաբերվել է հայազգի ականավոր ամերիկացի նկարիչ, «աբստրակտ սյուրռեալիզմի» հիմնադիրներից Արշիլ Գորկու նոր կտավը, հայտնում է The New York Times-ը։

«Ավելի քան 70 տարի առաջ կյանքից հեռացած մեծ, մանրակրկիտ ուսումնասիրված արվեստագետների գործերի շարքում սովորաբար քիչ են իրական հայտնագործություններ լինում։ Ահա թե ինչու հաջորդ ամիս Մանհեթենում բացվող ցուցահանդեսը ցնցող անակնկալ կլինի ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու (1904-48) երկրպագուների և ուսումնասիրողների համար։ Հայտնի կտավի տակ, որը Գորկին նկարել է կյանքի վերջին տարիներին՝ աշխատանքային բեղուն շրջանում, թաքնված է նրա բոլորովին նոր նկարը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գորկու «Անվերնագիր» («Վիրջինիայի ամառը») կոչվող կտավը լրացնում է նրա ստեղծագործական ժառանգությունը։ Նկարչի դուստրը՝ Մարո Սփնդերը դա անվանել է «իսկապես հրաշալի իրադարձություն»։ Նկարը թաքնված է եղել «Սահմանը» (1947) լ կտավի տակ, որը հեղինակը վրձնել էր կյանքի մայրամուտին։