Բավ է պառակտվել
08-10-2018 11:45

Ֆրանկոֆոնիայի շաբաթը Հայաստանում, ինչու՞մ է կարևորությունը․ Զոհրաբ Մնացականյան

Ֆրանկոֆոնիան Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման կարևոր լծակ է, բայց նաև համերաշխություն և մշակութային բազմազանություն ցուցաբերելու հնարավորություն, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայացած նախարարական համաժողովի ժամանակ։

Հոկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի շաբաթը, որը կտևի մինչև հոկտեմբերի 12-ը։ Նախօրեին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ) ՖՄԿ անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ կայացել է Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստն, իսկ երկուշաբթի նույն վայրում իր աշատանքն է սկսել ֆրանկոֆոնիայի երկօրյա նախարարական համաժողովը։

“Ֆրանկոֆոնիան կարևոր հարթակ է տնտեսական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության համար։ Հայաստանի համար սա հնարավորություն է ավելի լավ ծանոթանալ խաղաղ համագործակցության գաղափարների և համամարդկային արժեքների հետ, ինչը շատ կարևոր է միջազգային հարաբերություններում կայունության համար”,- ասել է Մնացականյանը։

Նախարարը նշել է, որ գագաթաժողովի՝ «Ապրել միասին» կարգախոսը հասցեագրված է ոչ միայն տերությունների ղեկավարներին, այլև պետություների հասարակությանը, քանի որ գագաթաժողովի ուշադրության կենտրոնում հասարակ մարդիկ են։

“Մեր երկիրն այսօր ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևոր փուլ է ապրում։ Հույս եմ հայտնում, որ ձեզանից յուրաքանչյուրը յուրովի կբացահայտի Հայաստանն իր հարուստ պատմական և մշակությանին ժառանգությամբ”,-ասել է Մնացականյանը։

Իր ելույթից հետո Հակաստանի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել սրտի հիվանդության արդյունքում կյանքի 62-րդ տարում մահացած Վիետնամի նախագահ Թրան Դայ Քուանգի հիշատակը։

Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովի ընթացքում ԱԳՆ նախարարները կքննարկեն համատեղ հայտարարության տեքստը, որը պետք է ընդունվի ՖՄԿ գագաթաժողովի արդյունքներով։ Բացի այդ կքննարկվի նոր անդամների անդամակցությունը Կազմակերպությանը։

Հոկտեմբերի 11-ին և 12-ին կկայանա գլխավոր իրադարձությունը՝ ՖՄԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը։ Բացման պաշտոնական արարողությունը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ՝ հայերենով և ֆրանսերենով։

Ֆրանկոֆոնիայի օրերի կիզակետը կհանդիսանա հոկտեմբերի 11-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա-համերգը։ Համերգին կմասնակցեն հայտնի կատարողներ ZAZ-ը, Մելոդի Գարդոն, Անժելիկա Կիջոն, ինչպես նաև DJ Folamour-ը։ Համերգի ավարտական մասը նվիրված կլինի հոկտեմբերի 1-ի գիշերը կյանքից հեռացած ֆրանսիացի մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին։