Բավ է պառակտվել
05-06-2021 16:00

Նիկողոսյան մշակութային հիմնադրամի ու կրթական ծրագրերի մասին

2018 թվականին մեծ վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանը ստեղծեց «Նիկողոսյան մշակութային հիմնադրամը», որտեղ ներկայացված են մեծ վարպետի քանդակները, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքները:
«Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» առաքելություններից է հանրայնացնել XX դարի մեծագույն հայ քանդակագործներից մեկի` Նիկոլայ Նիկողոսյանի ստեղծագործական ժառանգությունը, նպաստել Հայաստանի երիտասարդ արտիստների ստեղծագործական առաջընթացին, ոչ ֆորմալ արվեստային կրթություն տրամադրել Հայաստանի ու Արցախի բոլոր երեխաներին:
«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» գործունեությունը բազմաոլորտ է. փոփոխվող ցուցադրություններից բացի իրականացվում են կրթական և համերգային ծրագրեր, դասախոսություններ՝ նվիրված հայ և համաշխարհային արվեստի պատմությանը: ս«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» առաքելություններից է ոչ ֆորմալ արվեստային կրթությունը յուրաքանչյուր հայ երեխայի համար հասանելի դարձնելը և նրան արվեստի ընկալման դաշտ բերելու միջոցով մշակութահեն և բովանդակալից ապագայի տեսլական ձևավորելը:
«Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» իրականացնում է կրթական ծրագրերի շարք՝ նախատեսված դպրոցականների, արվեստի դպրոցների սաների, բուհերի ուսանողների համար:

Ծրագրի անվանում` «Պատկերավորից մինչև վերացական»

Թիրախային լսարան՝ կրտսեր և միջին տարիքի դպրոցականներ
Մասնակիցների թիվը՝ 7-12 հոգի
Տևողություն` 60 րոպե
Մասնակցության արժեքը՝ 1500 դրամ (գնի մեջ ներառված է էքսկուրսիա, մուտքի տոմս, նկարչական պարագաներ)
Նկարագրություն - «Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» մեկնարկել է կրթական ծրագրերի շարք: Կրթական ծրագրի ընթացքում հիմնադրամի արվեստաբանը էքսկուրսիա կկատարի մասնակիցների համար, կծանոթացնի Նիկոլայ Նիկողոսյանի կյանքին ու գործունեությանը, մեծ վարպետի քանդակների զարմանահրաշ աշխարհին, գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքներին։ Այնուհետև երեխաները կանցնեն ստեղծագործական աշխատանքի, որի ընթացքում, ուսումնասիրելով 20–րդ դարի ականավոր հայ արվեստագետներ Հովհաննես Զարդարյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Խաչիկ Իսկանդարյանի, Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքների կրկնօրինակները, նոր գույներ ու շունչ կհաղորդեն դրանց: Հետագայում տեղի կունենա ցուցահանդես, որի շրջանակում նրանց աշխատանքները կցուցադրվեն վերոհիշյալ արվեստագետների բնօրինակ ստեղծագործությունների հետ միասին:

Ծրագրի անվանում՝ «Վիշապաքարի գաղտնիքները»

Թիրախային լսարան՝ կրտսեր և միջին տարիքի դպրոցականներ
Մասնակիցների թիվը՝ 7-12 հոգի
Տևողություն ՝ 1 ժամ 30 րոպե
Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ (գնի մեջ ներառված է էքսկուրսիա, մուտքի տոմս, կավ, նկարչական պարագաներ)
Նկարագրություն – «Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» մեկնարկել է կրթական ծրագրերի շարք: Կրթական ծրագրի ընթացքում հիմնադրամի արվեստաբանը էքսկուրսիա կկատարի մասնակիցների համար, կծանոթացնի Նիկոլայ Նիկողոսյանի կյանքին ու գործունեությանը, մեծ վարպետի քանդակների զարմանահրաշ աշխարհին, գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքներին։ Այնուհետև ծրագրի ստեղծագործական հատվածում կբացահայտեն հայկական վիշապաքարի գաղտնիքները՝ կավից ծեփելով իրենց փոքրիկ քանդակները:

Ծրագրի անվանում՝ «Լինոփորագրության աշխատարան»

Թիրախային լսարան՝ տարիքային սահմանափակում չկա
Մասնակիցների թիվը՝ 5-10 հոգի
Տևողություն ՝ 1 ժամ 30 րոպե
Մասնակցության արժեքը՝ 3000 դրամ (գնի մեջ ներառված է էքսկուրսիա, մուտքի տոմս, լինոլեում, տպագրական նյութեր)
Նկարագրություն – Ծրագրի առաջին հատվածում երեխաները շրջայց կկատարեն պատկերասրահում, կծանոթանան Նիկոլայ Նիկողոսյանի կյանքին ու գործունեությանը, պատկերասրահում ներկայացված հինգ նյութերի միջոցով կուսումնասիրեն քանդակները: Ստեղծագործական հատվածում նրանք կծանոթանան լինոփորագրության գործընթացին և մասնագետի օգնության կկմասնակցեն տպագրության գործընթացին:

Ծրագրի անվանում՝ «Թանգարան-դպրոց երկխոսություն» նախագիծ

Թիրախային լսարան՝ 14 տարեկանից բարձր դպրոցականներ
Մասնակիցների թիվը՝ 7-12 հոգի
Տևողություն ՝ 1 ժամ 30 րոպե
Մասնակցության արժեքը՝ 7000 դրամ (ներառում է 3 կրթական ծրագիր և ցուցահանդեսի կազմակերպում)
Նկարագրություն – Հիմնադրամն առաջարկում է ոչ ֆորմալ արվեստային կրթական նախագիծ, որը ներառում է 3 կրթական ծրագրի անցկացում և ցուցահանդեսի կազմակերպում:

Առաջին այցելության ընթացքում հիմնադրամի արվեստաբանը էքսկուրսիա կանցկացնի դպրոցականների համար, կծանոթացնի Նիկոլայ Նիկողոսյանի կյանքին ու գործունեությանը, պատկերասրահում ներկայացված քանդակներին ու գրաֆիկական աշխատանքներին, այնուհետև դպրոցականները կնկարեն իրենց նախընտրած քանդակներիի ճեպանկարները:

Երկրորդ այցելության ընթացքում երեխաների հետ կանցկացվի լինոփորագրության դասընթաց: Նրանք նկարած ճեպանկարները կդառնան լինոգրավյուրայի էսքիզներ, որոնք նրանք կփորեն լինոլեումի վրա:

Երրորդ այցելության ժամանակ երեխաները ավարտին կհասցնեն իրենց աշխատանքները՝ գլանակի օգնությամբ ներկով պատելով ու տպելով դրանք:
Այնուհետև հիմնադրամի պատկերասրահում կկազմակերպվի մեկշաբաթյա ցուցահանդես, որի ընթացքում երեխաների աշխատանքները կցուցադրվեն Նիկողոսյանի բնօրինակ քանդակների հետ միասին:
Կրթական ծրագրերի ընթացքում հիմնադրամը կիրականացնի ֆոտոնկարահանում և տեսանկարահանում:

Ծրագրի անվանում՝ «Նոր կյանք հին հեքիաթներին»

Թիրախային լսարան՝ կրտսեր և միջին տարիքի դպրոցականներ
Մասնակիցների թիվը՝ 7-12 հոգի
Տևողություն՝ 1 ժամ
Մասնակցության արժեքը` 1500 դրամ (գնի մեջ ներառված է էքսկուրսիա, մուտքի տոմս, նկարչական պարագաներ)

Նկարագրություն – Ծրագրի առաջին հատվածում երեխաները շրջայց կկատարեն պատկերասրահում, կծանոթանան Նիկոլայ Նիկողոսյանի կյանքին ու գործունեությանը, պատկերասրահում ներկայացված քանդակներին ու գրաֆիկական աշխատանքներին: Ստեղծագործական հատվածում նրանց կբաժանվեն հայկական հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսների կաղապարները (տրաֆարետներ), որոնց ուրվագծերը ստանալով սպունգի և հատուկ ներկերի օգնությամբ, երեխաները կնկարազարդեն իրենց հերոսներին։


«Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամն» իր գործունեությամբ այս տարի շեշտը դնում է արվեստը վերաիմաստավորելու, վերանայելու և վերափոխելու վրա: Համավարակն ու պատերազմը ստիպեցին վերարժևորել արվեստի դերը և նշանակությունը մեր կյանքում՝ որպես հուսահատության և անտարբերության անդունդից դուրս գալու փրկօղակ, անցյալն արժևորելու, ներկայի դատարկությունն արժեքավոր բովանդակությամբ լցնելու և ապագայի հույսեր նշմարելու կոնստանտ։ Թանգարանների միջազգային օրը «Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի ունեցավ «Ճամփորդական նոթեր. արվեստի դեսպանները» ցուցադրությունը։ Այս ցուցադրությամբ բացահայտում ենք հայ կերպարվեստի 6 ականավոր ներկայացուցիչների` քանդակագործ, նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանին, նկարիչներ Մարիամ և Երանուհի Ասլամազյաններին, նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանին, նկարիչ Գրիգոր Խանջյանին, քանդակագործ, նկարիչ Խաչատուր Իսկանդարյանին, որոնք դարձել են Խորհրդային Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող օղակ համաշխարհային մշակութային ժառանգությանն առնչվելու և փորձի փոխանակման լույսի ներքո: