Բավ է պառակտվել
28-01-2016 14:55

Ռասիստական նոր վեճ. Մայքլ Ջեքսոնի դերի համար ընտրվել է սպիտակամորթ դերասան

«Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների շարքերում սևամորթ դերասաններ չընդգրելու շուրջ առաջացած ռասիստական վեճի ֆոնին սոցիալական ցանցերում բուռն քննրակման առարկա է դարձել երգիչ Մայք Ջեքսոնի դերի համար բրիտանացի դերասան Ջոզեֆ Ֆայնսի ընտրությունը: Բազմաթիվ ինտերնետ օգտատերեր զարմանք են արտահայտնում, որ սպիտակամորթ դերասանը խաղալու է աֆրոամերիկացի երգչի դերը, հետաքրքրվել են, թե արդյոք «Էլիզաբեթը, Մայքլն ու Մարլոնը» կատակերգության ստեղծողներն իրականում չեն կարողացել գտնել սևամորթ դերասան Ջեքսոնի դերի համար: Շատերը նույնիսկ կարծել են, թե կատակ է: Ջոզեֆ Ֆայնսն հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ զարմացած է այդ դերը մարմանավորելու համար իրեն հրավիրելու փաստից:  Միաժամանակ արտասահմանյան մամուլը մեջբերում է դեռևս 1993 թվականին Մ. Ջեքսոնի ասած այն նախադասությունը, թե չէր ցանկանար, որ իրեն մարմնավորող դերասանը սպիտակամորթ լինի՝ ընդգծելով, որ հպարտանում է, որ աֆրոամերիկացի է: «Էլիզաբեթը, Մայքլն ու Մարլոնը» ֆիլմը ներկայացնելու է պատմություն, որը տեղի է ունեցել Մարլոն Բրանդոյի և Էլիզաբեթ Թեյլորի հետ, ովքեր գնացել էին Նյու Յորք Ջեքսոնի համերգին: Կինոաստղերի այցելությունը Նյու Յորք համընկնում է 2001 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ և նրանք որոշում են իրենց հետ վերցնել Ջեքսոնին և գնալ Սան-Ֆրանցիսկո՝ վարձակալած մեքենայով: Ֆիլմը հիմնված է Vanity Fair ամսագրում 2011 թվականին հրապարակված հոդվածի վրա: Այդ պատմության իսկությունը կասկածի է ենթարկվել։