Բավ է պառակտվել
09-03-2014 11:22

՛՛Նոյ՛՛ ֆիլմի ցուցադրությունից որոշ երկրներ հրաժարվում են

Կատարի, Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների կարգավորող մարմինները հրաժարվել են վարձույթի համար անհրաժեշտ վկայականներ տրամադրել Դարեն Արանոֆսկու «Նոյ» ֆիլմին, որը նվիրված է համաշխարհային ջրհեղեղին:
Նման կերպ կվարվեն նաև Հորդանանում, Քուվեյթում և Եգիպտոսում։ Օրինակ՝ Եգիպտոսում ֆիլմը պետք է վարձույթում հայտնվեր մարտի 26-ին՝ 2 օր շուտ, քան Հյուսիսային Ամերիկայում։


Մերձավորարևելյան գրաքննադատներն արգելել են ֆիլմը, քանի որ մուսուլմանական ավանդույթը թույլ չի տալիս պատկերել Ալլահի մարգարեներին և առաքյալներին։ Իսլամում Նուխը (Նոյ) 5 խոշոր առաքյալներից առաջինն է։