Բավ է պառակտվել
21-09-2016 10:40

Հանրությանը հայտնի են դարձել Ջոլիի ու Փիթի ապահարզանի ցնցող մանրամասները

Սեպտեմբերի 19-ին Անջելինա Ջոլին ապահարզանի հայց է ներկայացրել դատարան՝ նշելով Բրեդ Փիթի հետ եղած անհաղթահարելի տարաձայնությունները, հայտնել է դերասանուհու փաստաբան Լորա Վասերին: Ջոլին դատարանով խնամակալություն կպահանջի բոլոր վեց երեխաների նկատմամբ՝ թույլ տալով նախկին ամուսնուն այցելել նրանց: Հայտնի է նաև, որ դերասանուհին ամուսնուց որևէ ֆինանսական աջակցություն երեխաներին խնամելու համար չի պահանջում ամուսնալուծությունից հետո:

«Այս որոշումն ընդունվել է ընտանիքի առողջության համար: Նա պաշտոնական մեկնաբանություններ չի անելու և խնդրում է, որ իր ընտանիքին չանհանգստացնեն հարցերով այս ծանր ժամանակներում»,- իր հայտարարությունում նշել է դերասանուհու փաստաբանը:

Հոլիվուդյան զույգի հարաբերություններում առաջացած խնդիրների մասին լուրերը սկսել էին պտտվել «Լազուրե ծովափ» ֆիլմից հետո, որտեղ Փիթն ու Ջոլին խաղում են հարաբերությունների բարդ ժամանակներով անցնող ամուսինների: «Մենք Բրեդի հետ մեր խնդիրներն ունենք, բայց եթե իրավիճակը թեկուզ մի փոքր հիշեցներ մեր պատմությունը, մենք չէինք կարողանա նկարահանել այդ ֆիլմը», — հանրությանը համոզում էր Ջոլին: Բայց աստղային զույգի հարաբերությունները սկսել էին վատանալ այդ ֆիլմից դեռ շատ առաջ:

Դերասանուհին խանդում էր ամուսնուն, դրանց ֆոնին դեպրեսիա էր ունենում, կորցնում էր քաշը: Ամուսինների մտերիմ ընկերների խոսքով, Փիթն անդադար փորձում էր ուշքի բերել կնոջը, բայց, հավանաբար, նրա խոսքերն ազդեցություն չունեցան:

«Բրեդը հյուծված է, նա այլևս ուժ չունի այդքան էներգիա ծախսելու՝ համոզելու համար կնոջը, որ ամեն ինչ կարգին է: Նա այլևս չի կարող տեսնել, թե ինչպես է իր սիրած կինը մաշվում իր աչքի առջև», — հայտնում են աղբյուրները:

Փիթի՝ «Դաշնակիցներ» ֆիլմում նկարահանվելուց հետո հոլիվուդյան թիվ մեկ զույգի հարաբերությունները վերջնականապես փչացան՝ դերասանուհին սկսեց կասկածել, որ ամուսինը հարաբերություններ ունի խաղընկերուհի Մարիոն Կոտիյարի հետ:

12 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինները որոշում կայացրին ամուսնալուծվելու մասին: