Բավ է պառակտվել
18-05-2016 12:31

Հիասքանչ Քիմ Քարդաշյանը ժամանել է Կանն (լուսանկարներ)

Հիասքանչ Քիմ Քարդաշյանը ժամանել է Կանն:
Քիմը միացել է Քրիս ու Քենդալ Ջեններներին, որոնք արդեն մի քանի օր է զվարճանում են Ֆրանսիայի այս գեղատեսիլ քաղաքում, որտեղ անցնում է հանրահայտ կինոփառատոնը:


35-ամյա հայուհին Կանն է ժամանել Նյու Յորքից՝ աստղերի համացանցային ձեռքբերումներին նվիրված Annual Webby Awards մրցանակաբաշխության արարողությունից անմիջապես հետո:
Քիմին պապարացիները որսացել են, երբ նա գնում էր Martinez hotel:
Հեռուստաաստղին ուղեկցում էր թիկնապահների մի ամբողջ բանակ:


Քիմը Կաննում ներկա կլինի AmFar Gala միջոցառմանը, հետո կուղեւորվի Լոնդոն՝ Vogue 100 միջոցառմանը մասնակցելու, որից հետո էլ Իտալիա՝ Valentino նորաձեւության տան հիմնադիր Վալենտինո Գարավանիի ծննդյան հավաքույթին: