Բավ է պառակտվել
03-03-2015 14:32

«Genealogy» խմբի հինգերորդ ներկայացուցչի անունը հայտնի է

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի վեց անդամներից հինգերորդի անունը հայտնի է: Նա օպերային երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզիանն է, ով ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը։ Նշենք, որ խմբի հայտնի մյուս անդամներն են ֆրանսիահայ երգիչ Եսայի Ալթունյանը, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը, Եթովպիայից Վահե Թիլբյանը, ով ներկայացնում է Աֆրիկան եւ Ստեֆանի Թոփալյանը, ով ներկայացնում է Ասիան։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: