Բավ է պառակտվել
09-05-2014 13:48

Կոնստանտին Օրբելյանի հուղարկավորությունը կկայանա մայիսի 11-ին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նիստում որոշվել է, որ մեծ արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը` նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում: Ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանն իր մահկանացուն կնքել է 2014 թ. ապրիլի 24-ին կյանքի 86-րդ տարում: