Բավ է պառակտվել
21-11-2016 17:10

Օրնելա Մուտին հաստատվել է Մոսկվայի քրեական թաղամասերից մեկում

Իտալացի հայտնի դերասանուհի Օրնելա Մուտին սկսել է պաշտոնապես բնակվել Մոսկվայում: Նա գրանցվել է Մոսկվայի արևելյան հատվածում Խաբարովսկյան փողոցի 9-հարկանի բնակելի շենքում: Շենքը կառուցված է նախորդ դարի 80-ական թվականներին:

Այս բնակելի շենքը գտնվում է ամենաքրեական շրջաններից մեկում՝ Գոլյանովում, որը նույնիսկ զբաղեցրել է աշխարհում զբոսաշրջիկների այցելության համար արգելված վայրերի ցուցակում:

Լրատվամիջոցին փաստաբան Թիմուր Մարշանին ասել է, որ Ֆրաչեսկա Ռիվելլին, որը Մուտիի իսկական անուն ազգանունն է, իսկապես ստացել է Մոսկվայում ժամանակավոր ապրելու իրավունք՝ մեկ տարով:

Բնակարանը, որտեղ ապրելու է աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը, հասարակ մեկսենյականոց բնակարան է՝ 34 քմ տարածքով: