Բավ է պառակտվել
01-03-2016 15:26

Վիլյամ Սարոյանի առանձնատունը տուն–թանգարանի կվերածվի (լուսանկար)

20-րդ դարի ամերիկյան գրականության հսկաներից մեկը` Վիլյամ Սարոյանը, ապրել և ստեղծագործել է Ֆրեզնոյի Գրիֆիտ Ուեյ փողոցում։ Այսօր ականավոր գրողի տունը բարձիթողի վիճակում է և հիմնանորոգման կարիք ունի։ Այս մասին գրված է «Ինտելեկտուալ վերածնունդ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։
Գիտակցելով Սարոյանի ժառանգության համամարդկային կարևորությունը և ցանկանալով փրկել նրա տունը ոչնչացումից` առանձնատունը գնել է 2015թ.-ին Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Ինտելեկտուալ վերածնունդ» հիմնադրամը, որը վերջին երկու տարում մեծ ջանքեր է գործադրում հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային ասպարեզում ներկայացնելու ուղղությամբ։


Նախատեսվում է առանձնատունը վերածել տուն-թանգարանի, որը կապրի բուռն ստեղծագործական կյանքով` դառնալով մշակույթի օջախ ոչ միայն ողջ հայության, այլ նաև ողջ աշխարհի համար։ Տուն-թանգարանում կանցկացվեն գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ։
«Ինտելեկտուալ վերածնունդ» հիմնադրամը շուտով հասարակության դատին կհանձնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության ծրագիրը։