Բավ է պառակտվել
30-09-2021 11:46

Բրիթնի Սփիրսի հայրը զրկվել է խնամակալության իրավունքից

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա) դատարանը զրկել է ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի հորը նրա նկատմամբ խնամակալության իրավունքից: Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է CNN- ը:

Ավելի վաղ Ջեյմի Սփիրսը համաձայնել էր հրաժարվել դստեր խնամակալությունից: Ինչպես պարզաբանել է CNN-ը, դատարանի չորեքշաբթի կայացրած որոշումը դեռևս ժամանակավոր է: Երգչուհու նկատմամբ 13-ամյա խնամակալությունը վերջնականապես կարող է դադարեցվել մինչև այս տարվա վերջ, նիստի ամսաթիվը դեռ որոշված չէ: Բրիթնի Սփիրսի ֆինանսական միջոցների վերահսկողությունը ժամանակավորապես փոխանցվել է պրոֆեսիոնալ աուդիտորի, ինչի վրա պնդում էին անձամբ արտիստը և նրա փաստաբան Մեթյու Ռոզենգարտը:

Բրիթնի Սփիրսը չորեքշաբթի օրը ներկա չի եղել դատական նիստին: Նրան ներկայացնող փաստաբանը նշել է, որ արտիստը «արժանի է վաղը արթնանալ առանց հոր խնամքի տակ լինելու», ում Ռոզենգարտը բնութագրել է որպես դաժան մարդ: Պաշտպանական կողմը պնդում է, որ խնամակալության վերջնական դադրեցման դատական նիստը նշանակվի ոչ ուշ, քան ընթացիկ պահից 30-45 օր անց:

2008 թվականին Սփիրսը մասամբ անգործունակ էր ճանաչվել թմրանյութերի հետ կապված խնդիրների և մտավոր առողջության հետ կապված մտահոգությունների պատճառով: Այդ ժամանակից ի վեր երգչուհու ֆինանսները, ներառյալ բազմամիլիոնանոց հավատարմագրային հիմնադրամը, վերահսկվում են նրա հոր և դատարանի կողմից նշանակված փաստաբանի կողմից: Երգչուհու հայրը նաև բազմաթիվ որոշումներ է կայացրել դստեր կարիերայի, բուժման և անձնական կյանքի վերաբերյալ: Երգչուհու որոշ երկրպագուներ պնդում էին, որ նա դա չէր ուզում, բայց ստիպված էր համաձայնվել:

2019-ին Սփիրսի խնամակալներից մեկը դարձավ:մենեջեր Ջոդի Մոնտգոմերին Երգչուհու հայրն այն ժամանակ առողջական լուրջ խնդիրներ ուներ, նա մի քանի վիրահատության էր ենթարկվել: 2020 թվականին Բրիթնի Սփիրսի դատարանի կողմից նշանակված փաստաբանը խնդրեց փոխել խնամակալության պայմանները և հեռացնել երգչուհուց նրա հորը: Այս դեպքում ունեցվածքի նկատմամբ հսկողությունը կանցներ Մոնտգոմերիին: Այս տարվա հուլիսին երգչուհին անձամբ ելույթ ունեցավ դատարանում և խնդրեց չեղյալ հայտարարել իր նկատմամբ շուրջ 13-ամյա խնամակալությունը։

Երգչուհու կարողությունը գնահատվում է մոտ 60 միլիոն դոլար: Սփիրսն արժանացել է բազմաթիվ երաժշտական, այդ թվում`Գրեմմիի մրցանակների: