Բավ է պառակտվել
07-02-2019 16:46

Փետրվարի 7-ի կապակցությամբ Փաշինյանը կոչով դիմել է հայրենակիցներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հայրենակիցներին հետևել համացանցում տեքստերը հայերենով ճիշտ գրելու կանոններին։

“Սիրելի՛ հայրենակիցներ. հասարակական նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր փետրվարի 7-ը հռչակվել է համացանցում հայատառ գրելու օր և ես բոլորիդ ուզում եմ կեր անել համացանցում հայերեն տեէստերը հայատառ գրել”,- գրել է նա Facebook-ի իր էջում։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ Դա առավել հարգալից մոտեցում է ոչ միայն մեր ազգային հանճարի՝ Մեսրոպ Մաշտոցի (հայերեն այբուբենի և գրերի ստեղծող՝ խմբ), այլև բոլոր այն օգտատերերի նկատմամբ, ովքեր Ձեր գրառումները կարդում են։

Առաջին անգամ լատինատառ կամ կիրիլիցայով գրելու փոխարեն հայկական այբուբենի օգտագործման ակցիան տեղի է ունեցել 012 թվականի փետրվարի 7-ին բլոգեր Զոհրաբ Եղանյանի նախաձեռնությամբ։ Այն ժամանակից ի վեր, տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռ, ավելի ու ավելի շատ օգտվողներ անցնում են հայկական այբուբենի, իսկ փետրվարի 7-ը դարձել է համացանցում հայկական տառեր օգտագործելու օր:

Հայկական այբուբենին անցումը հնարավորություն է տվել աննախադեպ առաջընթաց գրանցել տեխնոլոգիական շուկայում, մասնավորապես, հայերեն ստեղնաշարի դասավորությունը և հայերենով հավելվածները հայտնվել են ոչ միայն համակարգիչների վրա, այլև սմարթֆոնների, Android օպերացիոն համակարգում, Windows-ում, ինչպես նաև Apple-ի սարքերում: