Բավ է պառակտվել
23-04-2015 08:25

People-ը Սանդրա Բուլոքին հռչակել է որպես տարվա գեղեցկագույն կին

People ամսագիրը հռչակել է հոլիվուդյան կինոաստղ Սանդրա Բուլոքին որպես 2015 թվականի ամենագեղեցիկ կին: Այդ մասին հաղորդվում է պարբերականի կայքում: Խմբագրությունը իր ընտրությունը կատարել է անձնական ճաշակից ելնելով` տեղադրելով 50-ամյա դերասանուհու լուսանկարը իր վերջին համարի շապիկին և անվանելով նրան «իրական և փայլուն»: Լրագրողները նշել են, որ Բուլոքի գեղեցկությունը չի համապատասխանում համընդհանուր ստանդարտներին, սակայն այն չի անհետացել  իր 30-ամյա կարիերայի ընթացքում: People-ին տված իր հարցազրույցում աստղը իր երախտագիտությունն է հայտնել խմբագրությանը այդ պատվի համար և նշել, որ իրական գեղեցկությունը մայր լինելն է: Սանդրա Բուլոքը ստացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» 2010 թվականին նկարահանված «Անտեսանելի կողմը» ֆիլմում լավագույն դերը կատարելու համար: Նույն տարվա հունվարին նա իր ամուսնու` հեռուստահաղորդավար Ջեսի Ջեյմսի հետ, Լուիս Բարդո անունով փոքրիկի է որդեգրել: 2010 թվականի ապրիլին զույգը բաժանվել է: Բուլոքը այժմ միայնակ է դաստիարակում որդուն: People-ը յուրաքանչյուր տարի շնորհում է գեղեցկագույն կնոջ տիտղոսը: 2014 թվականին պարբերականի տվյալ վարկանիշի առաջատարը ճանաչվեց դերասանուհի Լուպիտա Նիոնգոն: