Բավ է պառակտվել
19-01-2016 10:07

Առաջին սկանդալը. Ուիլ Սմիթի կինը կոչ է անում բոյկոտել «Օսկարը»

Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Փինքեթը, կոչ է անում բոյկոտել «Օսկարը»: Ջադա Փինքեթ Սմիթը հիասթափված է այն փաստով, որ աշխարհի հեղինակավոր կինոմրցանակաբաշխությանն այս անգամ ոչ մի սևամորթ դերասանի թեկնածություն առաջադրված չէ: Այս թեմայի շուրջ իր տեսակետը Ջադան արտահայտել է՝ Facebook սոցցանցի էջում թողած հաղորդագրությամբ: «Օսկար» մրցանակաբաշխությունում միշտ ուրախ են տեսնել սեւամորթ մարդկանց, որոնք մրցանակներ են բաժանում ու զվարճացնում հանրությանը, բայց մեր գեղարվեստական ձեռքբերումները հազվադեպ են ճանաչում: Գուցե՞ արժե, որ բոլոր սեւամորթները խուսափեն «Օսկարն» այցելելուց: Մարդիկ մեզ այնպես են վերաբերվում, ինչպես մենք ենք նրանց թույլ տալիս»,- գրել է հանրահայտ դերասանի կինը: Ջադա Պինկետտ-Սմիթի այս գրառումը ավելի քան 120 հազար օգտատերի հավանությանն է արժանացել, 16 հազարն էլ իրենց էջին են հրապարկել: Թվիթերում մեծ հանրաճանաչություն է ստացել #OscarsSoWhite հեշթեգը:

«Օսկար»-ի մրցանակաբաշխության հավակնորդները հայտարարվել են հունվարի 14-ին: Հինգ հիմնական անվանակարգում՝ «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», որևէ սևամորթ հավակնորդ չկա: Մրցանակաբաշխությունը վարելու է սևամորթ կոմիկ Քրիս Ռոքը: