Բավ է պառակտվել
23-07-2021 11:34

Դեն Բրաունի առաջին մանկական գրքի շնորհանդեսը Երևանում կուղեկցվի հեքիաթ-համերգով

Աշխարհահռչակ գրող Դեն Բրաունի առաջին մանկական գրքի շնորհանդեսը Երևանում կուղեկցվի հեքիաթ-համերգով։ Այս մասին հայտնում է Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի մամլո ծառայությունը։

Գիրքը պատմում է Մաեստրո Մկան և այլ վայրի կենդանիների մասին, որոնք ստեղծել են իրենց զարմանալի նվագախումբը։

Գրքի շնորհանդեսը և համերգը տեղի կունենան հուլիսի 24-ին, ժամը 16։00-ին Կ․ Դեմիրճյանի անվ․ Մարզահամերգային համալիրում։

Մուտքն ազատ է։