Բավ է պառակտվել
17-06-2019 14:53

Խնձորեսկ քարանձավային քաղաքը և հնագույն Դվինի բլուրները կարող են դառնալ Հայաստանի մշակութային ապրանքանիշներ

  

Խնձորեսկ քարանձավային քաղաքը և հնագույն Դվինի բլուրները կարող են դառնալ Հայաստանի մշակութային ապրանքանիշեր, երկուշաբթի ասել է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը “Կինոյի մասին” օրենքի խորհրդարանական լսումների ժամանակ:

Նա նշել է, որ կա հետաքրքրված ներդրող, ով պատրաստ է ներդրումներ կատարել Խնձորեսկ քաղաքի զարգացման համար` որպես Հայաստանի մշակութային և զբոսաշրջային կենտրոն:
Ըստ նրա, կա նաև ներդրող, ով նախատեսում է խոշոր նախագիծ իրականացնել հնագույն Դվինի բլուրներում: Զոհրաբյանը պարզաբանել է, որ Դվինի զարգացման նախագիծը նախատեսում է պեղումներ իրականացնել բլուրներում, որտեղ գտնվում է պատմական հայկական մայրաքաղաքը և միաժամանակ ծրագրեր իրականացնել զբոսաշրջիկների ներգրավման համար:
Պատգամավորը նշել է, որ նախագիծն ուղարկված է կառավարության ուսումնասիրության, և հույս է հայտնել, որ այն կհաստատվի։

Խնձորեսկ գյուղը գտնվում է Գորիսից ոչ հեռու (Սյունիքի արևելյան մասում) և հանդիսանում է երկրի եզակի տեսարժան վայրերից մեկը: Խնձորեսկը հայտնի է իր հինավուրց քարանձավային բնակավայրերով, , որտեղ մարդիկ ապրել են միմչև 1950-ական թվականները: Քարանձավային քաղաքը ձգվում է 3 կմ, այնտեղ գտնվող գյուղն ունեցել է շուրջ 15 հազար բնակիչ և 3 հազար տուն, որոնց մեծ մասը փորված են եղել ժայռեռի մեջ։ Գործել է երկու եկեղեցի և երեք դպրոց, ինչը վկայում է ոչ միայն մեծաքանակ բնակչության, այլ նաև՝ ակտիվ մշակութային և հոգևոր կյանքի առկայության մասին: Ձորում գտնվում է մեծ հայ գեներալ Մխիթար Սպարապետի գերեզմանը: Կիրճի երկու ափերը միանում են 2012 թվականին կառուցված երկար կամրջով: 63 մ բարձրության վրա գտնվող կամուրջն ունի 160 մ երկարություն։

Դվինը ժամանակին եղել է խոշոր արհեստա-առևտրային քաղաք և միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը: Այն կառուցվել է 335 թ. Խոսրով թագավորի կողմից (Խոսրով Կոտակ), որտեղ երկար ժամանակ գտնվել է Արշակունիների տոհմի հայ թագավորների նստավայրը: Որպես պետության մայրաքաղաք, Դվինը շուտով դարձել է խիտ բնակեցված և հարուստ քաղաքներից մեկը: Դվինի պեղումները կատարվում են հայկական ժամանակակից Արտաշատ քաղաքից 10-12 կիլոմետր հյուսիս:

Ինչպես ավելի վաղ նշել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Դվինի պեղումները սկսվել են դեռևս 1937 թվականին և շարունակվում են մինչ օրս, ինչը հնարավորություն է տվել պատկերացում կազմել երկրի կենտրոնի գործունեության մասին՝ ձևավորելով պետության կենսագործունեության ամբողջական պատկերը։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են ավելի վաղ շրջանի մշակութային շերտեր, և վաղ բրոնզե, վաղ երկաթե դարերում, անթիկ դարաշրջանի բնակավայրեր։ Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները մեծապես հիմնավորում են այն փաստը, որ Հայկական լեռնաշխարհը հանդիսացել է ուրբանիզացիայի և վաղ պետական կազմավորումների կենտրոն: