Բավ է պառակտվել
19-04-2016 13:42

Երգիչ Ստաս Միխայլովին դուրս են գրել հիվանդանոցից

Հանրահայտ ռուս երգիչ Ստաս Միխայլովին հոսպիտալացրել էին Ստավրոպոլում նրա համերգի նախօրեին: Ըստ երգչի տնօրեն Սերգեյ Կոնոնովի,  երգչին արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Կոնոնովի խոսքով, Միխայլովի մոտ արյան ճնշման տատանում էր, ու հիմա նա իրեն լավ է զգում: Նա նաեւ հայտնել է, որ չկայացած համերգը կհետաձգվի, բայց ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ: Ավելի վաղ նշվում էր, թե Միխայլովի համար համերգից առաջ երկու անգամ շտապ օգնություն են կանչել: