Բավ է պառակտվել
29-06-2015 16:15

Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին սկսել է կուրանալ

ՌԴ ուռուցքաբանները մեկնաբանել են օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու խոսելու և տեսողության հետ կապված խնդիրների մասին տեղեկությունը։ Նրանց վստահեցմամբ՝ կարևորը թանկարժեք ժամանակը չկորցնելն է: 
Ուռուցքի տեսակը, որն ախտորոշվել է հայտնի երգչի մոտ, չի նշվում։ Սակայն հենց դրանից է կախված՝ ինչպիսին կլինի բուժումը և որքան արագ նա կապաքինվի։
Տեղեկություն է հայտնվել, որ Խվորոստովսկին լուրջ խնդիրներ ունի տեսողության և խոսքի հետ, իսկ շարժումները կաշկանդված են։ 
«Գոյություն ունեն 2 խիստ տարբեր տեսակներ՝ առաջնային ուռուցքներ, որոնք առաջանում են անմիջապես գլխուղեղի հյուսվածքներում, և երկրորդական, որոնք հիմք են առնում այլ օրգաններից։ Այս դեպքում նորագոյացությունները հաճախ չարորակ բնույթի են լինում և մետաստազներ են ունենում»,- նշել է նյարդաուռուցքաբաններից մեկը։ 
Նրա խոսքով՝ ամենակարևորը ժամանակ չկորցնելն է։ 
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ օպերային երգիչ, ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկու մոտ ի հայտ են եկել առողջական լուրջ խնդիրներ: Երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշվում է, որ բժիշկները նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ։