Բավ է պառակտվել
21-03-2016 14:40

«Եվրատեսիլ»-ում բելառուսցի երգիչը բեմ դուրս կգա ամբողջությամբ մերկ (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Բելառուսը ներկայացնող երգիչ Ալեքսանդր Իվանովը (IVAN) պատրաստվում է ցնցել մրցույթի հանդիսատեսին: Նրա պրոդյուսերը ռուս պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշն է: Մրցույթը տեղի կունենա մայիսի 10-ից 14-ը:Երգիչը բեմ դուրս կգա ամբողջությամբ մերկ: Եվ բացի այդ, նրանք մտադիր են բեմ դուրս բերել նաև կենդանի գայլեր:

Գիշատիչների հետ կապված գաղափարն իրականություն դարձնելու և իր համարում գայլերին օգտագործելու համար Ալեքսանդր Իվանովը պետք է հատուկ թույլտվություն ստանա: Դրոբիշի խոսքով, այս պահին ինքն անում է ամեն հնարավորը, որ շվեդական կողմի հետ բանակցությունները բարեհաջող ավարտվեն: