Բավ է պառակտվել
19-04-2016 09:16

Երգիչ Ստաս Միխայլովին հոսպիտալացրել են Ստավրոպոլում

Երեկ երեկոյան ռուս հանրահայտ երգիչ Ստաս Միխայլովին հոսպիտալացրել են Ստավրոպոլում:
«Я буду с тобой» համերգը ծրագրված էր ժամը 19:00-ին: «Երկու անգամ շտապ օգնություն են կանչել։ Նա իրեն վատ էր զգում ու համերգը չկայացավ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Շոու բիզնեսում  աղբյուրը հայտնել է, որ Միխայլովին հոսպիտալացրել են Ստավրոպոլի հիվանդանոց արյան բարձր ճնշման պատճառով:

Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, արդյոք Ստավրոպոլում համերգը մեկ այլ օր կկայանա, թե ոչ, բայց ապրիլի 20-ին Միխայլովը մեկ այլ ծրագրված համերգ էլ ունի՝ արդեն Եսենտուկիում: