Բավ է պառակտվել
22-01-2016 09:50

Մրայա Քերին նշանադրվել է միլիարդատեր Ջեյմս Փաքերի հետ

Ամերիկյան հայտնի երգչուհի Մրայա Քերին, ով վերջերս է ամուսնալուծվել իր 2 երեխաների հորից` Նիք Քենոնից, նոր սեր է գտել` ի դեմս ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերի։  Զույգն ադեն թևակոխել է հարաբերությունների նոր փուլ. նրանք գաղտնի նշանադրվել են Նյու Յորքում:

Հայտնի է, որ 48-ամյա գործարարը, ում կարողությունը Forbes հանդեսը գնահատել է 4.5 մլրդ դոլար, Նյու Յորքի ռեստորաններից մեկում ժամադրության է հրավիրել 45-ամյա Քերիին` առանց վերջինիս իմացության հրավիրելով նաև իրենց մտերիմ ընկերներին: Երգչուհու գալուց հետո Փաքերը ծնկի է իջել ու առաջարկություն արել սիրելիին` բոլորի ներկայությամբ նրան հանձնելով նշանադրության մատանին: Զույգը հանդիպում է 2015թ. հունիսից։ Հայտնի է, որ ավստրալացի գործարարն ամուսնացած է եղել 2 անգամ ու ունի 3 երեխա։