Բավ է պառակտվել
13-12-2014 18:06

Շակիրան և Պիկեն մտադիր են իրենց որդուն ռուսերեն սովորեցնել

Հայտնի երգչուհի Շակիրան և նրա ամուսին «Բարսելոնի» պաշտպան Պիկեն ծրագրում են իրենց որդուն տարբեր լեզուներ սովորեցնել: Լատինաամերիկացի աստղը համոզված է, որ վաղ տարիքում լեզուներ սովորեցնելը օգտակար կլինի երկու տարեկան որդու՝ Միլանի համար, ում մայրենի լեզուն համարվում է իսպաներենը: «Յուրքանչյուր երեխա կարող է երեք տարին լրանալուց հետո սովորել լեզուներ: Մենք որոշել ենք Միլանին սովորեցնել իսպաներեն, կատալոներեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և չինարեն: Երեխաները ավելի շատ բաների են ընդունակ, քան մենք կարծում ենք»,-ասել է Շակիրան: