Բավ է պառակտվել
10-03-2016 09:39

Pink –ը «հարձակվել է» Քիմ Քարդաշյանի վրա (լուսանկար)

Արդեն երրորդ օրն է համացանցում չեն հանդարտվում Քիմի մերկ սելֆիների շուրջ քննարկումները, հասել է նրան, որ Հոլիվուդի աստղերը երկու ճամբարի են բաժանվել՝ Քիմին աջակցողների ու քննադատողների: Pink –ը նույնպես իր Twitter–ում որոշել է անդրադառնալ այս թեմային. «Աշխարհի բոլոր կանայք օգտագործում են իրենց ուղեղը, ուժը, էթիկան ու տաղանդը որպեսզի ուշադրություն գրավեն: Դա գուցե այդքան շատ ուշադրություն կամ էլ բանկային կտրոններ չի գրավում, որքան հետույքն ու կուրծքը, բայց այդ կանայք նման ուշադրության կարիք չունեն: Լռության ու հանգստի պահերին դու զգում ես «հարգանք» ու «հպարտություն» բառերի իմաստը: Դու երբեք ստիպված չես լինում արդարանալ: Անձամբ ես պատրաստ եմ մեծ հարգանքով լսել ցանկացած տեսակետ, բայց դա իմ տեսակետը չի փոխի»,- գրել է երգչուհին: