Փիթեր Ջեքսոնը ճշտել է "Հոբբիթ"-ի վերջին մասի թողարկման մասին լուրերը ֆիլմի Facebook սոցցանցի էջում, հաղորդում է "Նովոստի Կինո" պարբերականը:
"Իհարկե, Ձեզնից շատերը հետաքրքրվում են "Հոբբիթ"-ի թրեյլերի վերաբերյալ: Այո, թրեյլերը կցուցադրվի: Սակայն ինչպես և առաջին երկու սերիաների դեպքում մենք չենք կարող այն ցուցադրել հոկտեմբերից վաղ: Մարտական տեսարանների նկարահանման համար օգտագործված բարդ հնարքները, որոնք մենք բոլորս էլ ցանկանում ենք տեսնել, դեռևս պատրաստ չեն: Միևնույն ժամանակ ես վերջացրել եմ թիզերի իմ աշխատանքը, և այն արդեն ուղարկվել է Warner Bros. ընկերությանը: Չեմ կասկածում, որ Դուք կկարողանաք այն տեսնել մոտ ապագայում", - նշել է նա:
Հիշեցնենք, որ "Հոբբիթ"-ի երրորդ մասը կհանձնվի հանդիսատեսի դատին 2014 թվականի դեկտեմբերին: