Բավ է պառակտվել
18-04-2015 10:29

Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան վերսկսելու մասին

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն պաշտոնապես հայտարարել է մարզական կարիերան վերսկսելու մասին: «Աստիճանաբար սկսում եմ մարզվել և մոտ ժամանակներս կմասնակցեմ մրցաշարերի»,- նշել է Պլյուշչենկոն: Ըստ մարզիկի՝ նա պլանավորում է մասնակցել Եվրոպայի ու աշխարհի 2016 թ. առաջնություններին: Հիշեցնենք, որ Սոչիում կայացած 2014 թ. ձմեռային օլիմպիական խաղերից հետո Պլյուշչենկոն դադարեցրել էր ելույթները: Անցած մրցաշրջանում 32-ամյա գեղասահորդը հրավերով մասնակցել է միայն որոշ միջոցառումների ու շոուների, ինչպես նաև ցուցադրական ելույթներ է ունեցել: