Բավ է պառակտվել
07-08-2015 12:06

Էքստրասենսի սպանության գործով ձերբակալված կա

«Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով մի երիտասարդ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Կոմիտեի ներկայացուցիչ խոսքով՝ այս պահին այլ տեղեկություններ հրապարակել չի կարող: Հիշեցնենք, որ Մաջնունյանի սպանության փաստով քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 -րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Օրենսգրքի այդ կետը սահմանում է. «Սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով»: Պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։