Բավ է պառակտվել
11-12-2022 22:59

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հաղթող դարձավ Ֆրանսիան, Հայաստանը երկրորդ տեղում է

Երևանում անցկացված «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացնող պատանի Նարեն զբաղեցրեց երկրորդ տեղը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց մասնակիցը Ֆրանսիայից։

Քվեարկության արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Նարեն ստացավ 180 միավոր, որից 70-ը՝ առցանց քվեարկության արդյունքներով։ «Մանկական Եվրատեսիլի» հաղթողը հավաքեց 203 միավոր։

Հայաստանին առավելագույն՝ 12 միավոր շնորհել են Ղազախստանը, Ֆրանսիան, Հյուսիսային Մակեդոնիան և Իսպանիան։ Հայաստանն իր 12 միավորը տվեց Վրաստանին.

Տեղերը բաշխվել են հետևյալ կերպ.

Ֆրանսիա՝ 203 միավոր
Հայաստան՝ 180 միավոր
Վրաստան՝ 161 միավոր
Իռլանդիա՝ 150 միավոր
Մեծ Բրիտանիա՝ 146 միավոր
Իսպանիա՝ 137 միավոր
Նիդեռլանդներ՝ 128 միավոր
Պորտուգալիա՝ 121 միավոր
Ուկրաինա՝ 111 միավոր
Լեհաստան՝ 95 միավոր
Իտալիա՝ 95 միավոր
Ալբանիա՝ 94 միավոր
Սերբիա՝ 92 միավոր
Հյուսիսային Մակեդոնիա՝ 54 միավոր
Ղազախստան՝ 47 միավոր
Մալթա՝ 43 միավոր

«Մանկական Եվրատեսիլ 2022» երգի 20-րդ հոբելյանական մրցույթը՝ «Պտտի՛ր հրաշքը» («Spin the Magic») կարգախոսով անցկացվեց Երևանի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ 15-րդ համարի ներքո՝ DANCE! («ՊԱՐԻ՛Ր») երգով։

Մանկական Եվրատեսիլը Հայաստանում կայացավ 2021 թվականի դեկտեմբերին Փարիզում կայացած մրցույթում Մալենայի հաղթանակի շնորհիվ։ Պատանի հայ երգչուհին կատարել էր «Քամի, քամի» երգը։