Բավ է պառակտվել
20-05-2022 21:46

Փոլ Մաքքարթնին գլխավորել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների ցուցակը

Լեգենդար Beatles-ի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին The Sunday Times-ի կողմից ճանաչվել է 2022 թվականի Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտը։

Մաքքարթնիի կարողությունը գնահատվում է 865 միլիոն ֆունտ ստեռլինգ, վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում են U2-ի անդամները՝ 625 միլիոն ֆունտ ստերլինգ կարողությամբ, եռյակը եզրափակում է Էնդրյու Լլոյդ Ուեբերը (495 միլիոն ֆունտ):

Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների տասնյակում են նաև Էլթոն Ջոնը, Սթինգը, Էդ Շիրանը և Ռինգո Սթարը:

Անցյալ տարի Մաքքարթնին նույնպես առաջատարն էր Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երաժիշտների շարքում։ Կատարողների ունեցվածքի ,ասին տվյալները հավաքագրվել են հաշվի առնելով ոչ միայն երաժշտական ​​գործունեությունից ստացված եկամուտներն, այլև անշարժ գույքում կամ բիզնեսում ներդրումները, սակայն չեն ներառում այնպիսի գաղտնի տեղեկատվություն, ինչպիսին է բանկային հաշիվներում առկա գումարը: