Բավ է պառակտվել
14-06-2014 09:55

Փոլ Մքքարթնին հիվանդության պատճառով համերգները հետաձգել է

The Beatles խմբի անդամ Փոլ ՄքՔարթնին հետաձգել է հունիսին նախատեսված համերգային շրջագայությունները` առողջական խնդիրների պատճառով, գրում է «Ռիա.ռու»-ն:

«Ես ինձ հրաշալի եմ զգում, բայց հետևում եմ բժշկիս խորհուրդներին` հանգստանալ ևս մի քանի օր»,-նշել է երգիչը:

Հունիսյան համերգների շարքը կտեղափոխվի հոկտեմբեր: Մինչ այս նախատեսված էր, որ համերգային շրջագայությունը կավարտվի օգոստոսի 14-ին` Սան Ֆրանցիսկոյի Candlestick այգում, որտեղ 1966-ին The Beatles-ը ներկայացրել է իր վերջին համերգը:

71-ամյա երգիչը ոտքի է կանգնել վիրուսային ինֆեկցիայից` Տոկիոյի հիվանդանոցում բուժվելուց հետո: ՄքՔարթնին հիվանդանոց էր ընկել Ճապոնիայի և Հարավային Կորեայի համերգաշրջանի ժամանակ, երբ հիվանդությունը գլուխ էր բարձրացրել:

Հիշեցնենք, որ 2011 Rolling Stone ամսագրի հարցումների համաձայն Փոլ ՄքՔարթնին ճանաչվել էր բոլոր ժամանակների բաս-կիթառիստներից լավագույններից մեկը: