Բավ է պառակտվել
17-02-2016 09:58

Փոլ ՄաքՔարթնիին թույլ չեն տվել մտնել Grammy երեկույթին

Աշխարհահռչակ երաժիշտ,The Beatles խմբի նախին անդամ Փոլ ՄաքՔարթնիին Լոս Անջելեսում թույլ չեն տվել մասնակցել Grammy մրցանակաբաշխությունից հետո կայացած երեկույթի: Պատճառը եղել է այն, որ անվտանգության աշխատակիցները չեն ճանաչել 73-ամյա ՄաքՔարթնիին:  Պատմության մասին հանրությանը հայտնի է դարձելTMZ ինտերնետ պարբերականի լուսանկարչի շնորհիվ, ով նկարում էր ՄաքՔարթնիին և փորձում հարցեր տալ նրան: Երաժիշը փորձել է մտնել «Արգայլ» գիշերային ակումբ, որտեղ ամերիկացի ռեփեր Tyga-ն երեկույթ էր կազմակերպել մրցանակաբաշխության արարողությունից հետո: Երկրորդ փորձից հետո երաժիշտը հանձնվել է: 18 Grammy-ի արժանացած երգչի հետ միասին թույլ չեն տվել ակումբ մտնել նաև երիտասարդ ռոք-երաժիշտ Բեկային, ինչպես նաև Foo Fighters խմբի թմբկահարին: