Բավ է պառակտվել
20-05-2015 10:37

Պոլինա Գագարինան «Եվրատեսիլ-2015»-ի բեմ է դուրս եկել անմոռուկով (տեսանյութ)

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն աչքի է ընկել ուշագրավ փաստով: Մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինան, ով կատարել է A Million Voices երգը, բեմ է դուրս եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական խորհրդանիշով: Մասնավորապես՝ երգչուհու աջ ձեռքին երևացել է անմոռուկի նշանով նուրբ թևնոցը:  Առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքում եզրափակիչ փուլ են անցել Ալբանիան, Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Հունաստանը, Էստոնիան, Հունգարիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան:  Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: