Բավ է պառակտվել
20-05-2016 12:17

Հավերժ երիտասարդ. հայտնի երգչուհի և դերասանուհի Շերը նշում է ծննդյան 70-ամյակը

Հայկական արմատներով ամերիկյան հանրահայտ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) մայիսի 20-ին նշում է ծննդյան 70-ամյակը:
Երգչուհին ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին, Էլ Սենթրո քաղաքում (Կալիֆոռնիա): Հայրը՝ Ջոն Փոլ Սարգսյանը, բեռնատարի վարորդ է եղել։ Մայրը՝ Ջորջիա Հոլթը՝ դերասանուհի։ Շերի ծնողները բաժանվել են, երբ նա փոքր է եղել։
Նա այն քիչ աստղերից է, ով միաժամանակ ունի և՛ «Օսկար», և՛ «Գրեմմի», և՛ «Էմմի», և՛ «Ոսկե գլոբուս», որոնք ստացել է կինոյի, երաժշտության և հեռուստատեսության ոլորտում աշխատելու ընթացքում:
Իր կարիերայի ընթացքում, որը շարունակվում է արդեն ավելի քան 50 տարի, Շերը դարձել է այն կատարողներից մեկը, ով ունի ամենաշատ թվով վաճառված ձայնագրությունները երաժշտական ոլորտի պատմության մեջ:
Երգչուհու կարիերան սկսվել է 17 տարեկանում՝ երջանիկ պատահականությամբ: 1962-ին նա սրճարանում ծանոթանում է երաժշտական պրոդյուսերի օգնական Սոնի Բոնոյի հետ, ում մոտ տեղափոխվում է ապրելու: Ընկերությունը վերաճում է սիրո, երիտասարդներն ամուսնանում են, իսկ 1964-ին ձևավորվում է «Սոնի և Շեր» երաժշտական դուետը:
Շերը միակ երգչուհին է, ում երգերը 50 տարվա ընթացքում հայտնվել են ԱՄՆ-ի առավել հայտնի կատարումների հիթ-շքերթների տասնյակում: Նա ունի մի քանի «ոսկե» և «պլատինե» ձայնասկավառակներ: