Բավ է պառակտվել
22-09-2021 13:35

Հանրաճանաչ երգիչ Հայկոն հիվանդացել է կորոնավիրուսով և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանդանոց

Հանրաճանաչ եչգիչ, կոմպոզիտոր Հայկոն վարակվել է կորոնավիրուսով և տեղափոխվել Միքայելյանի անվ․ վիրաբուժության ինստիտուտ։

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը հայտնել է «Արմենպրեսին», որ Սիմոնյանն այցելել է երգչին, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել Հայկոյի առողջական վիճակի մասին։

Ըստ լրատվամիջոցների՝ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով․ նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ներկայումս նա միացված է ԹԱՇ սարքին։