Բավ է պառակտվել
16-03-2016 17:17

Ռուս հանրահայտ դերասան Սերգեյ Բեզռուկովն ամուսնացել է

Սերգեյ Բեզռուկովն ու Աննա Մաթիսոնն օրինականացրել են իրենց հարաբերությունները: Ըստ երևույթին զույգն անցած շաբաթ է ամուսնացել, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: «Ուրբաթ, մարտի 11: Երեկո: Անսպաասելիորեն «սմս» եմ ստանում Սերգեյ Բեզռուկովից: «Վադիկ, թանկագինս, մենք ամուսնացանք: Բայց ոչ մի բարձրաձայն հայտարարություն չենք անում: Հանգիստ, առանց աղմուկի: Չենք ուզում, որ հարցնեն՝ երբ, որտեղ և այլն: Պաշտպանում ենք մեր երջանկությունը»,- պատմել է Վադիմ Վերնիկը: Հիշեցնենք, որ Բեզռուկովի ու Մաթիսոնի հարաբերությունների մասին հայտնի է դարձել ընդամենը կես տարի առաջ՝ անմիջապես այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում պաշտոնական տեղեկություններ հայտնվեցին, որ դերասանը բաժանվել է նախկին կնոջից՝ Իրինա Բեզռուկովայից: 15 տարվա ամուսիններ Սերգեյի ու Իրինայի բաժանման մասին խոսակցությունները սկսվել էին 2015թ. գարնանը, այն ժամանակ լրատվամիջոցներում լուսանկար էր հայտնվել, որտեղ Բեզռուկովը ինչ-որ անծանոթ աղջկա հետ էր զբոսնում, հետագայում լրագրողները նկատել էին, որ լուսանկարի աղջիկը հենց Մաթիսոնն էր: