Բավ է պառակտվել
30-05-2022 09:23

Լուվրի այցելուն տորթով կեղտոտել է «Մոնա Լիզա» կտավը (տեսանյութ)

Մայիսի 29-ի երեկոյան անհայտ տղամարդն, ով թանգարան էր ժամանել անվասայլակով և կեղծծամ հագած, կրեմով տորթ է նետել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա, որը մշտական ​​ցուցադրության է դրված Փարիզի Լուվր թանգարանում։ Նշվում է, որ ի սկզբանե հարձակվողը փորձել է կոտրել պաշտպանիչ զրահակայուն ապակին, սակայն ավելի ուշ այն կեղտոտել է տորթով և վարդի թերթիկներ շաղ տվել սրահում։ Վանդալի գործողությունների արդյունքում կտավը չի վնասվել, ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է նրան։

Ըստ Daily Wire-ի՝ տղամարդը փորձել է վնասել «Ջոկոնդան» հասարակության ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա հրավիրելու նպատակով։ Օրինախախտումն իրականացնելու պահին նա կոչ է արել «պահպանել մոլորակը»։

Կտավի հետ նմանատիպ դեպք տեղի է ունեցել 2009 թվականին, երբ Ռուսաստանի քաղաքացին դա Վինչիի կտավի վրա թեյով գավաթ էր նետել: Ավելի ուշ նա իր արարքը բացատրել էր վշտացածությամբ՝ ֆրանսիական քաղաքացիություն ստանալու իր հայցի մերժման պատճառով։