Բավ է պառակտվել
23-04-2015 09:11

Ազնավուրը մոսկովյան համերգից հետո հանդիպել է Լիդա տատիկին (լուսանկարներ)

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Մոսկվայում կայացած համերգից հետո հանդիպել է իր տարեց երկրպագուի՝ Լիդա տատիկի հետ:



Հանդիպումը կայացել է Ազնավուրի ելույթից հետո «Կրոկուս» համերգասրահում։ Լիդիա Իվանովնան շնորհակալություն է հայտնել 90-ամյա երգչին հրավերի համար և նրա հետ միասին կատարել «Խաղալիքը» ֆրանսիական ֆիլմից մի երգ։ 
Ազնավուրն իր տարեց երկրպագուին վարդերի մեծ փունջ է նվիրել։ 
Համերգից առաջ արդեն հայտնի դարձած տատիկին շատերն են ճանաչել և խնդրել լուսանկարվել նրա հետ։