Բավ է պառակտվել
16-03-2019 16:25

“Գահերի խաղը” ֆիլմի վերջին եթերաշրջանը եթեր դուրս կգա ապրիլին (թրեյլեր)

Չնայած “Գահերի խաղի” վերջին եթերաշրջանը շուտով եթեր դուրս կգա՝ դրա մասին շատ քիչ բան է հայտնի։ Սակայն HBO հեռուստաալիքն արդեն հայտնել է յուրաքանչյուր վեզ դրվագի ճշգրիտ տևողությունը։ Դրանք նախագծի պատմության մեջ ամենից երկար սերիաները կլինեն։

Ահա որքան է լինելու յուրաքանչյուր դրվագի տևողությունը, և երբ նրանք եթեր դուրս կգան:

Առաջին դրվագը` 54 րոպե (ապրիլի 14);
երկրորդ դրվագը` 58 րոպե (ապրիլի 21);
երրորդ դրվագը` 1 ժամ 22 րոպե (ապրիլի 28);
չորրորդ դրվագը` 1 ժամ 18 րոպե (մայիսի 5);
հինգերորդ դրվագը` 1 ժամ 20 րոպե (մայիսի 12);
Վեցերորդ դրվագ՝ 1 ժամ 20 րոպե (մայիսի 19):

Դավիթ Բենիոֆը և Դ. Բ. Վայսսը բազմիցս ակնարկել են, որ վերջին եթերաշրջանը, չնայած դրվագների քանակին, նախորդից շատ կարճ չի լինի: Ութերորդ եթերաշրջանի ընդհանուր տևողությունը կլինի 432 րոպե, այն դեպքում երբ յոթերորդինը եղել է 440 րոպե:

HBO-ն չի նշել դրվագների անվանումները, բայց դատելով դրանց տևողությունից կարելի է կռահել սյուժեն: Օրինակ, երկրպագուները վստահ են, որ “Գահերի խաղը” ֆիլմի պատմության մեջ ամենաերկար՝ երրորդ դրվագում կցուցադրվի Ուինթեֆելի ճակատամարտը, որը նկարահանվել է երեք վայրում 55 օր անընդմեջ:

Մարտի սկզբին ցուցադրվել է սերիալի ութերորդ եթերաշրջանի լրիվ թրեյլեր: Այնտեղ ցուցադրվել է, ինչպես են հերոսները նախապատրաստվում Գիշերվա Թագավորի բանակի հետ մարտին։

Նաև ուզում ենք հիշեցնել, որ դուք կարող եք դիտել առաջիկա 8-րդ եթերաշրջանի բոլոր դրվագներն, ինչպես նաև “Գահերի խաղը” սերիալի նախորդ եթերաշրջանները հայերենով բացառապես Gisher.org կայքում: