Բավ է պառակտվել
27-09-2014 15:29

Քննարկվում է Չեխիայում հայկական դպրոց և եկեղեցի կառուցելու հարցը

Այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով նաև Չեխիայի հայկական պատվիրակության անդամ է, նշեց, որ հայ պատգամավորների եւ Չեխիայի կարդինալի հետ հանդիպման ընթացքում արծարծվել է Պրահայի կենտրոնում հայկական եկեղեցու եւ հայկական դպրոցի շինարարության հարցը: Ըստ նրա՝ ԱԺ-ի եւ Չեխիայի խորհրդարանի միջեւ ջերմ հարաբերություններ են ձեւավորվել:

«Շնորհիվ Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի մեծ ջանքերի ու աշխատանքի՝ մենք Չեխիայում շատ ընկերներ ունենք», - ընդգծեց Մարգարիտ Եսայանը:
Նրա խոսքով՝ Չեխիա այցի ընթացքում բոլոր միջխորհրդարանական եւ միջազգային կառույցներում միասին աշխատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Եզրափակելով խորհրդարանական պատվիրակության այցի արդյունքները՝ Մարգարիտ Եսայանն ընդգծեց. «Կարելի է ասել, որ Եվրոպայում, ի դեմս Չեխիայի Հանրապետության մենք շատ լավ ընկերներ ունենք»: