Պետական եկամուտների կոմիտեի հորդրոներին չհետևած և հայտարարագրեր չներկայացրած հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները կարող են հայտնվել քննության տակ։
Պարբերականը հրապարակել է այն կատարողների անուններն, ովքեր չեն վճարել 2018թ հարկերը և չեն ներկայացրել հայտարարագրեր։ Նրանց թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ՝ Թաթան և Արմեն Հովհաննիսյանը։
“Ժողովուրդ” թերթը նշել է, որ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանն օրեր առաջ անուններ թվարկելիս հայտնել է, որ շոու բիզնեսի աստղերին ուղարկվել են վերջին նամակ-նախազգուշացումներն։ Ըստ Անանյանի, ՊԵԿ-ը կիրականացնի նախնական հաշվարկ և կփոխանցի քննչական մարմնին։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դեռևս 2018թ․վերջին Անանյանը հորդորել է էստրադայի աստղերին և շոումեններին գրանցվել հարկային մարմիններում, հայտարարագրել եկամուտները և բարեխղճորեն վճարել հարկերը։ Սակայն աստղերը միանշանակ չեն արձագանքել այդ կոչին, իսկ շատերն ընդհանրապես անտեսել են։ Այդ պատճառով ՊԵԿ–ը մի շարք հանդիպումներ է կազմակերպել աստղերի և նրանց ներկայացուցիչների հետ` հարկման սկզբունքներն ու հնարավորությունները, հարկային մարմինների կողմից կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները պարզաբանելու նպատակով։