Բավ է պառակտվել
25-12-2014 09:07

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ. «Դուք հայկական ջազի փառավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակողներից եք՝ երաժիշտ, ով դարձավ նոր ավանդույթների ստեղծող ու տարածող և նոր մակարդակի բարձրացրեց հայկական ջազի միջազգային համբավն ու հեղինակությունը»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: Սերժ Սարգսյանը հոբելյանի առթիվ նաև հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մալխասյանի հետ, մաղթել նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական նոր խիզախումներ՝ ի փառս հայ երաժշտարվեստի: