Բավ է պառակտվել
23-05-2015 08:46

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին՝ ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ և ամենայն բարիք: