Բավ է պառակտվել
24-03-2015 09:14

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնութայն և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ջանիբեկյանների ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր Կարեն Ջանիբեկյանի մահվան մասին: Կարեն Ջանիբեկյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»: