Ջութակը, որով երաժիշտները նվագում էին «Տիտանիկի» կործանման վերջին րոպեներին, շաբաթ օրը Henry Aldridge & Son աճուրդային տան կողմից վաճառվել է 900.000 ֆունտ ստերլինգով (մոտ 1.5 միլիոն դոլար), հաղորդում է France-Presse գործակալությունը:
Լոտի նախնական արժեքը եղել է 300 հազար ֆունտ: Գնորդի անունը չի նշվում:
Նավի կործանումից 10 օր անց հայտնաբերել էին Հարթլիի դին: Նրա կրծիքն ամրացված էր ջութակը, որի ետևի մասում գրված էր, որ այն նա նվեր է ստացել իր հարսնացուից: